Ուղեղի կանոնավոր աշխատանքի համար լավագույն մթերքը
LifeՍոխն օժտված է բազմաթիվ օգտակար հատկություններով: Սոխի մեջ պարունակվող օգտակար նյութերն օգնում են լուծել շատ առողջական խնդիրներ: Ճապոնացի գիտնականները գտել են սոխի ևս մեկ օգտակար հատկություն, որը դրական է ազդում գլխուղեղի աշխատանքի վրա:

Դա տեղի է ունենում սոխի բաղադրության մեջ մտնող ծծմբային միացությունների շնորհիվ: Այդ միացությունն օրգանիզմում հեշտ է յուրացվում և կանխում է գլխուղեղի ժամանակից շուտ ծերացումը: Նրանք նաև պարզել են, որ սոխը բարձրացնում է դրական էմոցիաների ընկալումը և նպաստում հիշողության վերականգնմանը:

Դա կատարվում է ծծմբի միացությունները արյան միջոցով ուղեղին հասնելու շնորհիվ: Գիտնականները խորհուրդ են տալիս սոխն օգտագործել մեղրի հետ խառնած: Այն հատկապես հրաշալի ազդեցություն ունի տարեց մարդկանց համար և կանխում է սկլերոզի զարգացումը:
Անի Գևորգյան