Թուրքիայում Գերմանիայի դեսպանին կանչել են ԱԳՆ
HeaderԱնկարայում Գերմանիայի դեսպան Մարտին Էրդմանին կանչել են Թուրքիայի ԱԳՆ։
Թուրքական Cumhuriyet-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի ԱԳՆ կանչված Գերմանիայի դեսպան Մարտին Էրդմանին ԱԳՆ ներկայացուցիչներն իրենց անհանգստությունն են հայտնել Գերմանիայում Թուրքիայի արդարադատության նախարար Բեքիր Բոզդաղի հանրահավաքը չեղարկելու մասին որշման կապակցությամբ։
Նշենք, որ Գերմանիայի իշխանությունները չեղարկել են Թուրքիայի արդարադատության նախարար Բեքիր Բոզդաղի հանրահավաքը Գագենաու քաղաքում։ Նախարարը դժգոհ վերադարձել է Թուրքիա։