Վիգեն Սարգսյանի «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամը 2017-ին նախատեսել է 100 զոհի եւ 50 վիրավորի ծախս
Ուշադրության կենտրոնում«Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամում այս պահի դրությամբ հավաքագրվել է 808 921 դոլար (393709929 դրամ): Այս տեղեկությունը հրապարակվել է հիմնադրամի 1000plus.am կայքում: Այսօր տեղի ունեցած անդրանիկ նիստում հաստատվել են հիմնադրամի ծախսերը:
2017 թվականի համար նախատեսվում է 1 միլիարդ 731 միլիոն դրամ ծախս:
«Աստված տա այս ծախսերը չկատարենք, բայց եթե անհրաժեշտություն լինի, 1 միլիարդ 731 միլիոն դրամ ծախս ենք առաջարկում կատարել, դա փոխհատուցումն է, որը կազմված է ակտուալ հաշվարկների հիման վրա՝ 100 զոհ եւ 50 վիրավորի հաշվարկով, որ այս տարվա համար որպես գումար պլանավորում ենք, մի քիչ գեշ ա հնչում, բայց որպես ֆինանսական պլանավորում ստիպված ենք անել»,-ասել է հիմնադրամի տնօրեն Վարուժան Ավետիքյանը:
Նա նշել է, որ նախատեսում են մեկ միլիոն դրամ ծախս բանկային գործարքների համար: