Դոլարն աննշան աճել է, եվրոն ու ռուբլին՝ էժանացել
HeaderԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մարտի 2-ին, կազմել է 486.75 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճելով 0,04 դրամով: Այդ մասին հայտնում են Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից:
Եվրոյի փոխարժեքը կազմել է 512.26 դրամ (նվազել է 0.68 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 597.00 դրամ (նվազել է 5.11 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 8.31 դրամ (նվազել է 0.07 դրամով):
Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետեւյալ գները. Արծաթ՝ 286.85 դրամ, ոսկի՝ 19,411.48 դրամ, պլատին՝ 15,884.11 դրամ։
Մարտի 2-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում դոլարի առք ու վաճառք չի կատարվել: