Խնձորն ամենաօգտակար միրգն է
LifeԱվստրալացի գիտնականներն իրենց նոր աշխատանքում հավաստիացրել են, որ խնձորի օգտագործումը կապված է իսկական կենսատու ազդեցության հետ: Նրանք այն եզրակացությանն են հանգել, որ այն մարդիկ, ովքեր սիրում են ամեն օր խնձոր ուտել, հնարավորություն են ստանում 35 տոկոսով կրճատել վաղաժամ մահվան ռիսկը: Հետազոտողներն իրենց հետազոտության շրջանակում ուսումնասիրել են թոշակառուների մի խումբ` 70-85 տարեկան 1456 մարդ, որոնց հետեւել են 15 տարվա ընթացքում: Գիտնականներին հետաքրքրում էր, թե սննդում տարբեր մրգերի կանոնավոր օգտագործումն ինչպես կարող է արտացոլվել մարդկանց առողջության վրա:

Պարզվել է, որ խնձորը հատուկ առողջացնող ներուժ ունի կանանց համար: Մասնագետները պարզել են, որ այն կանայք, ովքեր խնձոր են կերել օրական միջինը մեկից ավելի, կյանքի ավելի բարձր տեւողություն են ունեցել: Խնձորները ֆլավոնոիդների եւ բջջանյութի բարձր մակարդակ ունեն, ինչը բերում է զարկերակների թուլացման, քաղցկեղի զարգացման ռիսկի նվազման, խոլեսթերինի եւ արյան ճնշման նվազման, պնդում են մասնագետները: Ֆլավոնոիդները բուսական միացություններ են, որոնք հզոր հակաօքսիդանտային ազդեցություն ունեն:

Անի Գևորգյան