Ուտել առանց չաղանալո՞ւ
LifeՎերջին շրջանում ամերիկացի հետազոտողները պարզել են, թե ինչպես կարելի է ազդել օրգանիզմի կողմից արտադրվող սպիտակ ճարպի վրա, որի ավելցուկը կարող է հանգեցնել ճարպակալման:
![]()
Մարդու օրգանիզմում կա 3 տեսակի ճարպ՝ սպիտակ, բեժ և դարչնագույն: Առաջին տիպը անհրաժեշտ է էներգիայի պահպանման համար, սակայն դրա չափազանց մեծ քանակությունը սպառնում է ճարպակալմամբ և դիաբետով տառապող մարդկանց: Բեժ ճարպը կարող է վերածվել սպիտակի, ինչն օգտակար չէ առողջության համար: Ճարպի երրորդ տեսակը պատասխանատու է օրգանիզմում ջերմության պահպանման համար և կապ ունի քաշի հետ:

Համապատասխան գեների վերահսկողության միջոցով միտոքոնդրիումների քայքայումը դադարեցնելու դեպքում օրգանիզմում պահպանվում է նյութափոխանակության բարձր մակարդակը, և ճարպակալում տեղի չի ունենում՝ ցույց են տվել լաբորատոր մկների վրա կատարված փորձերը:
Անի Գևորգյան