Եվրագոտին պատրաստ է ևս մեկ հնարավորություն տալ Հունաստանին. Մերկել
Ուշադրության կենտրոնումReplik.am-ը գրում է.
Եվրագոտին պատրաստ է Հունաստանին ևս մեկ շանս տալ տնտեսությունը վերականգնելու համար: ԵՄ առաջնորդները պատրաստ են նոր պլան հաստատել, որը կվերաբերի Հունաստանին ֆինանսական օգնություն տրամադրելուն այն դեպքում, եթե համապատասխան դիմումը Հունաստանի կողմից ստացվի մինչև հինգշաբթի:
Նման հայտարարությամբ եվրագոտւ երկրների առաջնորդների գագաթաժողովից հետո հանդես է եկել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը. «Մենք այժմ քննարկում ենք Հունաստանին տրվող երրորդ օգնության ծրագիրը, որպեսզի կայունացնենք Հունաստանի իրավիճակը»,-ասել է Մերկելը:
Աթենքն իր հերթին պատրաստակամություն է հայտնել 24 ժամվա ընթացքում ներկայացնել ճգնաժամից դուրս գալու համար իր ծրագիրը: