Բակո Սահակյանն ընդունել է Էդվարդ Նալբանդյանի գլխավորած պատվիրակությանը
HeaderԱրցախի նախագահ Բակո Սահակյանն այսօր՝ մարտի 1-ին ընդունել է Հայաստանի ԱԳ նախարարության կենտրոնական ապարատի եւ դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներին` նախարար Էդվարդ Նալբանդյանի գլխավորությամբ: Այս մասին տեղեկացնում է Արցախի նախագահի աշխատակազմի մամուլի ծառայությունը:
Անդրադարձ է կատարվել երկու հայկական հանրապետությունների արտաքին քաղաքականությանը, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը եւ տարածաշրջանային գործընթացներին:
Բակո Սահակյանը Արցախի անկախության ճանաչման գործընթացում ունեցած նշանակալի ավանդի համար Հայաստանի ԱԳՆ-ի մի խումբ դիվանագետների ԼՂՀ պետական պարգեւներ է շնորհել: