Ինչ կլինի ձեր օրգանիզմի հետ, եթե ամեն օր հնդկաձավար ուտեք
LifeՀնդկաձավարը ողջ աշխարհում սննդամթերքի ամենաօգտակար տեսակներից մեկն է համարվում: Քչերին է հայտնի, որ հնդկաձավարն ավելի օգտակար է, քան մյուս հացահատիկային բույսերը:
![]()
Հնդկաձավարի մեջ հանքանյութերի և վիտամինների չափաբաժինը մյուս ձավարատեսակների համեմատ գրեթե 3 անգամ ավելի շատ է: Հնդկաձավարը օրգանիզմի համար համարվում է առողջ սննդատեսակ: Այն ամրացնում է արյունատար անոթների պատերը, նյարդային համակարգը` նվազեցնելով դեպրեսիայի հավանականությունը: Հնդկաձավարը վիտամինների ու օգտակար միներալների հարուստ պաշար է առաջարկում:
![]()
Պարզվում է՝ հնդկաձավարը նաեւ երկաթի բաղադրությամբ է հարուստ, ուստի անեմիայով տառապող մարդկանց խորհուրդ է տրվում սննդամթերքի խնդրո առարկա տեսակն անպայման սննդակարգի մեջ ներառել: Հնդկացորենը հիանալի այլընտրանք է դիաբետիկների համար, կարող է լիարժեք փոխարինել բրնձին:

Համաձայն հետազոտությունների՝ սպիտակուցները, որոնք պարունակում է հնդկաձավարը, արդյունավետ կերպով իջեցնում են խոլեստերինի մակարդակն արյան մեջ, կանխում լեղապարկի քարերի առաջացումը եւ նվազեցնում հաստ աղիքի քաղցկեղի առաջացման հավանականությունը :
Անի Գևորգյան