ԱԺ-ն զինծառայողների ծնողներին օգնելու օրինագիծ է ընդունել
Ուշադրության կենտրոնումՀայաստանում զինծառայողների ծնողների համար կընդլայնվեն օգնություն ստանալու հնարավորությունները ։ «Զինծառայողների եւ նրանց ընտանիքների սոցիալական ապահովման մասին» օրենքում համապատասխան փոփոխությունների նախագիծն ընդունվել է մարտի 1–ին ՀՀ խորհրդարանում 2–րդ եւ վերջնական ընթերցմամբ՝ 89 կողմ ձայներով. դեմ եւ ձեռնպահ քվեարկողներ չեն եղել:
Ըստ ներկայիս օրենսդրության՝ զինծառայողի զոհվելու դեպքում նրա ընտանիքի անդամներին նախատեսված է միանվագ գումարային օգնություն։ Ընտանիքի անդամներ են համարվում նաեւ ծնողները, եթե միասին են ապրում։ Այժմ, ծնողները կկարողանան նաեւ ստանալ օգնություն, եթե նրանց զոհված որդին կամ դուստրն ապրել են առանձին՝ ծառայողական բնակարանում։