Սիլվիո Բեռլուսկոնին 3 տարվա ազատազրկման է դատապարտվել
Ուշադրության կենտրոնումTert.am-ը գրում է.
Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին 3 տարվա ազատազրկման է դատապարտվել:
Տեղեկությունը հաղորդում է France-Presse-ը` վկայակոչելով իտալական դատարանի հայտարարությունը:
Ըստ այդմ` Բեռլուսկոնին ազատազրկվել է կոռուպցիայի գործով: Ըստ Նեապոլի դատական իշխանությունների` նախկին վարչապետը մեղավոր է ճանաչվել սենատորներին կաշառք տալու գործով: