Թրամփը Իրաքին կբացառի իր նոր միգրացիոն հրամանի երկրների ցուցակից
ՄիջազգայինԻրաքը կբացառվի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նոր միգրացիոն հրամանի երկրների ցուցակից, հայտնում է Associated Press-ը՝վկայակոչելովամերիկացիպաշտոնյային, ովցանկացել է իր անունըչհրապարակել:
Վարչակազմի որոշումը պայմանավորված է Պենտագոնի եւ ԱՄՆ պետքարտուղարության ճնշմամբ, որոնք Սպիտակ տանը կոչ են արել վերանայել Իրաքին ցուցակում ընդգրկելը՝ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարում այս երկրի առանցքային դերի հիմնավորմամբ: Մյուս 6 երկրները կմնան ցուցակում:
Սպասվում է, որ Թրամփը նոր հրամանաը կստորագրի չորեքշաբթի: