Հրազդանում մեքենան բախվել է սյանը. երեք երիտասարդներ հիվանդանոցում են
ՀասարակությունՀայաստանի ԱԻՆ-ում, փետրվարի 28-ին, ժամը 23:58 ահազանգ է ստացվել այն մասին, որ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի «Միկրո շրջան» թաղամասից դեպի «Կենտրոն» թաղամաս հանրակացարանների մոտակայքում ավտոմեքենան բախվել է էլ սյանը, կա գազի արտահոսք. անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Զորավար Անդրանիկի փողոցում՝ հանրակացարանների մոտակայքում, «Volkswagen Golf» մակնիշի 35 AR 802 համարանիշի ավտոմեքենան (վարորդ՝ 32-ամյա Մ. Ի.) դուրս է եկել ավտոճանապարհի երթեւեկելի հատվածից եւ բախվել էլ սյանը:
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը ուղղեւորներ՝ 21-ամյա Ա. Պ.-ն, 41-ամյա Գ. Գ.-ն եւ 19-ամյա Մ. Խ.-ն տեղի ուժերով տեղափոխվել են Հրազդանի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակները գնահատվել է բավարար:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան եւ փակել գազի բալոնի փականը: