Թրամփը ներկայացրել է առողջապահության ոլորտի բարեփոխումների առաջարկը
ՄիջազգայինԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ներկայացրել է առողջապահության ոլորտի բարեփոխումների առաջարկը: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին:
«Նախ եւ առաջ մենք պետք է ապահովենք, որպեսզի հիվանդության պատմություն ունեցող ամերիկացիների համար ապահովագրությունը հասանելի լինի»,- ԱՄՆ Կոնգրեսում ելույթի ժամանակ ասել է Թրամփը: Նա նաեւ անհրաժեշտ է համարում նոր համակարգին «կայուն անցումն» այն ամերիկացիների համար, որոնք ապահովագրվել են Բարաք Օբամայի առողջապահության բարեփոխման շրջանակում:
Նախագահն առաջարկում է ամերիկացիներին օգնել բուժապահովագրություն ձեռք բերել՝ հարկային արտոնությունների եւ հատուկ բժշկական խնայողական հաշիվների ծավալների ընդլայնման միջոցով: