Օտարերկրացի Եգանեն հետախուզվում էր ինքնասպանության հասցնելու մեղադրանքով
Ուշադրության կենտրոնումՈստիկանության Մեղրիի բաժնի եւ սահմանապահ զորամասի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ, փետրվարի 27-ին, ժամը 7-ին, Մեղրիի սահմանային անցակետում հայտնաբերվել եւ բաժին բերման է ենթարկվել ԻԻՀ քաղաքացի, 33-ամյա Եգանեի Զ.-ն:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ նա 2016թ. նոյեմբերի 24-ից ոստիկանության Նոր Նորքի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 110 հոդվածի (ինքնասպանության հասցնելը) 1-ին մասի մեղադրանքով: