Արդարադատության նախարարությունը կարգավորում է սերվիտուտի իրավունքը
ՀասարակությունԱրդարադատության նախարարությունը կարգավորում է սերվիտուտի (ուրիշի ունեցվածքի սահմանափակ օգտագործումը) իրավական ձեւակերպումները: Այս մասին փետրվարի 28-ին՝ խորհրդարանում հայտարարեց արդարադատության փոխնախարար Արթուր Հովհաննիսյանը՝ ներկայացնելով Քաղաքացիական օրենսգրքում փոփոխությունների օրինագիծը:
Հիմա օրենսգրքում տրված են գույքային սերվիտուտի ձեւակերպումները: Առաջարկվում է դրանք լրացնել անձնական սերվիտուտով, այդ թվում՝ լիարժեք (ուրիշի ունեցվածքն օգտագործելիս եկամուտ ստանալու իրավունքով) եւ սահմանափակ :