Կողոպուտ Մոսկվայում՝ 10 տարի առաջ. Կապանի ոստիկանները հայտնաբերեցին հետախուզվողին
ՀասարակությունՈստիկանության Կապանի բաժնի ծառայողները փետրվարի 27-ին, ժամը 11-ին, Կապանի Հ. Ավետիսյան փողոցից բերման են ենթարկել 28-ամյա Պավել Ա.-ին:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ նա 2007թ. մայիսի 10-ից ՌԴ Մոսկվա քաղաքի Պուշկինսկոյե ՆԳ բաժնի կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 161 հոդվածի /կողոպուտ/ 2-րդ մասի եւ 30 հոդվածի 3-րդ մասի մեղադրանքով: