Քաղցկեղի աճը կարող է դանդաղեցնել վազքը և ադրենալինը
LifeԱմբողջ աշխարհից լավագույն ուռուցքաբանները բացահայտել են ֆիզիկական ակտիվության դրական ազդեցությունը: Մշտական մարզումները, արտադրված ադրենալինը օգնել են քաղցկեղով հիվանդ մկների մոտ դանդաղեցնել ուռուցքի աճն ու նվազեցնել դրա չափերը:

Մասնագետները պնդում են, որ լիմֆոցիտների ներթափանցումը բերում է քաղցկեղային ուռուցքի չափերի փոքրացմանը, սակայն մինչ այժմ ոչ-ոք չէր փորձարկել ֆիզիկական ծանրաբեռնվածության ազդեցությունը լիմֆոցիտների աշխատանքի վրա:

Պարզվում է, որ ֆիզիկական ծանրաբեռնվածությամբ պայմանավորված՝ ադրենալինը այդ բջիջներն ուղղում է հենց ուռուցքի վրա: Փորձարկումները ցույց են տվել, որ ֆիզիկական ծանրաբեռնվածության տակ գտնվող կենդանիների մոտ ուռուցքի չափերը կրճատվել են 61-67 տոկոսով` ի տարբերություն հանգիստ ռեժիմում գտնվողների:
Անի Գևորգյան