Թուրքիայի ՍԴ–ն մերժել է Կարո Փայլանին
HeaderԹուրքիայի Սահմանադրական դատարանը մերժել է «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության հայ պատգամավոր Կարո Փայլանի հայցը կապված մեջլիսում իր խոսքերը արձանագրությունից հանելու ու իրեն 3 նիստ չմասնակցելու պատիժը բողոքարկելու հետ կապված։
Ինչպես տեղեկացնում է Ստամբուլի հայկական «Ակոս»–ը, Թուրքիայի Սահմանադրական դատարանը «Պաշտոնաթերթի» միջոցով հայտել է, որ ՍԴ–ն մերժել է Կարո Փայլանի հայցը։
Նշվել է, որ ՍԴ–ում ձայների մեծամասնությամբ որոշվել է մերժել Կարո Փայլանի հայցը։
Նշենք, որ Կարո Փայլանը Թուրքիայի խորհրդարանում ելույթի ժամանակ խոսել էր Հայոց ցեղասպանությունից, որից հետո խորհրդարանի ղեկավարությունը Կարո Փայլանին որպեսպատիժ արգելել էին 3 նիստի մասնակցել, ինչպես նաեւ խորհրդարանի նիստի արձանագրությունից հեռացրել էին Հայոց ցեղասպանության հետ կապված հատվածը։
Կարո Փայլանն այս որոշումներն հակասահմանադրական էր համարել ու դիմել էր ՍԴ ։