Մեկ գործողությամբ պարզիր՝ կարճ մազերն են քեզ սազում, թե երկար
LifeԿա՞րճ մազերն են սազում, թե՞ երկար. այս հարցը հաճախ են լսում մեր վարսավիրնրն ու շրջապատը: Այսուհետ այդ հարցն ունի լուծման շատ կարճ ճանապարհ՝ 2.25-ի (5.5) սմ.-ի կանոնը: Որոշելու այս ձևը բացահայտել է սանրվածքների միտումները բացահայտող Ջոն Ֆրիեդայը: Նրա հաճախորդները հաճելիորեն զարմացած են և նշում են, որ Ջոնը ծնոտի ոսկրային անկյամբ որոշում է քեզ կա՞րճ վարսեր են սազում, թե՞ երկար: "Այս միջոցը հեշտ է, հստակ, սակայն արդյունքին կարելի է միանշանակ վստահել",-նշում է նրա հաճախորդը: Այսպես, մատիտը կամ գրիչը դրե՛ք ձեր կզակին՝ հորիզոնական, իսկ քանոնը դրե՛ք ականջի տակ՝ ուղղահայաց դիրքով (ինչպես նկարում): Մատիտի ու քանոնի հատման կետը կլինի քո չափման միավորը: Եթե 2.25ից սանտիմետրից փոքր տարածություն է, ապա քեզ հիանալիորեն կսազեն կարճ մազեր, իսկ եթե 2.25ից մեծ է, ապա քեզ կսազեն երկար վարսերը: Այսուհանդերձ,ինչու ոչ, կարելի է և չենթարկվել նման կանոնների ու ստանալ այն սանրվածքը, որը քեզ դուր է գալիս:
Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: