Ոստիկանությունը Բավրայի անցակետում հայտնաբերել է 44-ամյա Գոհարիկին եւ 48-ամյա Համլետին
Ուշադրության կենտրոնումՈստիկանության Թալինի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ՝ փետրվարի 27-ին, ժամը 10-ին, Բավրայի սահմանային անցակետից բերման է ենթարկվել 44-ամյա Գոհարիկ Ա.-ն:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ նա հունվարի 27-ից ոստիկանության Ախուրյանի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 38-325 հոդվածի (փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձեւաթղթեր, տրանսպորտային միջոցների պետհամարանիշեր կեղծելու, իրացնելու կամ օգտագործելու հանցակցությունը) 1-ին մասի մեղադրանքով:
***
Ոստիկանության Թալինի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ, փետրվարի 27-ին, ժամը 10-ին, Բավրայի սահմանային անցակետից բերման է ենթարկվել 48-ամյա Համլետ Ն.-ն, որը 2016թ. նոյեմբերի 24-ից ոստիկանության Ախուրյանի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 325 հոդվածի (փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձեւաթղթեր, տրանսպորտային միջոցների պետհամարանիշեր կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը) 1-ին մասի մեղադրանքով: