Թունավորում Քանաքեռում. երեք տուժածներն ի վիճակի չեն խոսել
ՀասարակությունՓետրվարի 28-ին, ժամը 3.05-ին, հիվանդանոցից ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում հաղորդում է ստացվել, որ շտապօգնության խումբը Քանաքեռի 2-րդ փողոցի տներից մեկից «շմոլ գազից թունավորում» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխել 39-ամյա Անժելա Մ.-ին, 45-ամյա Սամվել Գ.-ին եւ 15-ամյա Սրբուհի Գ.-ին:
Ըստ բժշկի տեղեկանքի՝ նրանք ի վիճակի չեն եղել բացատրություն տալու:
Կատարվում է հետաքննություն: