Բուդապեշտը հավակնում է ընդունել 2024 թվականի Օլիմպիական խաղերը
Ուշադրության կենտրոնումՀունգարիայի ազգային Օլիմպիական կոմիտեն պաշտոնապես ներկայացրել է իր հայտը ՄՕԿ-ին` 2024 թվականի ամառային Օլիմպիական խաղերը Բուդապեշտում անցկացնելու համար: Այս մասին տեղեկացնում է Reuters-ը:
2014 թվականի ամառային Օլիմպիական խաղերը հյուրընկալելու հայտերի ընդունումը սկսվել է հունվարի 15-ից և կավարտվի 2017 թվականի սեպտեմբերի 15-ը, երբ Պերուի մայրաքաղաք Լիմայում կկայանա ՄՕԿ-ի 130-ի նստաշրջանը:
Ավելի վաղ 2024 թվականի ամառային Օլիմպիական խաղերը հյուրընկալելու հայտ էին ներկայացրել նաև Հռոմը, Համբուրգը, Բոսթոնը և Փարիզը:
Աղբյուրը՝ Orer.am