ԱՄՆ նախագահի թեկնածուն չի բացառել Ռուսաստանի հետ հակամարտության ուժային լուծումը
ՄիջազգայինՆախկին նյարդավիրաբույժ Բեն Կարսոնը, որը պատրաստվում է մասնակցել ԱՄՆ նախագահական ընտրություններին` որպես Հանրապետական կուսակցության հնարավոր թեկնածու, հայտարարել է, որ չի բացառում Ռուսաստանի հետ հակամարտության ուժային լուծումը, հայտնում է RT-ն:
Ճիշտ է, ըստ Կարսոնի, դրա համար պետք է լինի Միացյալ Նահանգների անվտանգությանը սպառնացող անմիջական վտանգ:
Միևնույն ժամանակ, պատասխանելով լրագրողների այն հարցին, թե ինչպես պետք է վարվի ուկրաինական ճգնաժամի նկատմամբ, Կարսոնը հայտարարել է, թե Ուկրաինայի պատճառով պատերազմի մեջ չէր ներքաշվի:
ԶԼՄ-ները նշում են, որ Բեն Կարսոնը դեռևս համարվում է ԱՄՆ նախագահական նախընտրական արշավի աութսայդեր: