Իրաքի կառավարական ուժերը հարձակում են սկսել Մոսուլի արեւմտյան շրջաններից մեկի ուղղությամբ
HeaderԻրաքի կառավարական ուժերը հարձակում են սկսել Մոսուլի արեւմտյան շրջաններից մեկի ուղղությամբ: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով AFP-ն:
Գեներալ-լեյտենանտ Սամի ալ-Արադհին հայտարարել է, որ ուժայինները զինյալներից հետ են վերցրել Մոսուլի հարավ-արեւմուտքում գտնվող ռազմաբազան եւ մեկ գյուղ ու մտել քաղաքի արեւմտյան բնակելի թաղամասեր: