Սիրիացիների 85 տոկոսն աղքատության մեջ Է ապրում. ՄԱԿ
HeaderՎրաստանի ենթակառուցվածքների և տարածքային զարգացման նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացրել են, որ փետրվարի 23-ի՝ ժամը 10:00-ի դրությամբ, Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհն անվաշղթաների կիրառման դեպքում բաց է միայն թեթև մարդատար տրանսպորտային միջոցների համար:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից, գիշերը տեղացած ձյան պատճառով այս պահին ավտոճանապարհը ծանրաքաշ մեքենաների համար փակ է: Կատարվում են ճանապարհի մաքրման աշխատանքներ: Նախատեսվում է ճանապարհի երթևեկությունն ամբողջովին վերականգնել առաջիկա ժամերին: