Էրդողանը մայիսին կհանդիպի Թրամփի հետ
HeaderԹուրքիայի նախագահի մամուլի խոսնակ Իբրահիմ Քալընը Էրդողան–Թրամփ հնարավոր հանդիպման հետ կապված հայտարարություն է արել։
Թուրքական Milliyet–ի փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահի մամուլի խոսնակ Իբրահիմ Քալընը հայտարարել է, թե մայիսին ՆԱՏՕ–ի խորհրդաժողով է տեղի ունենալու, որին մասնակցելու է Թուրքիայի նախագահը։ «Այդ խորհրդաժողովին մեր նախագահը հանդիպելու է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ։ Դեմ առ դեմ հանդիպմանը քննարկվելու են թուրք–ամերիկյան հարաբերությունները»,–ասել է Իբրահիմ Քալընը։