Բաթումում գիշերային ակումբում օդափոխիչը պայթել է. ակումբն այրվել է. կա զոհ
Ուշադրության կենտրոնումԲաթումում Arena գիշերային ակումբում ուժեղ հրդեհի հետեւանքով զոհվել է մեկ կին, եւս 4-ը տուժել են, հաղորդում է «Ռուսթավի 2»-ը։
Հայտնի է, որ մահացածն աշխատել է գիշերային հաստատությունում։
Տուժածները վերակենդանացման բաժանմունքներ են տեղափոխվել երկրորդ եւ երրորդ աստիճանի այրվածքներով, նրանց վիճակը բժիշկները ծայրահեղ ծանր են գնահատում:
Դժբախտ պատահարը գիշերային ակումբում տեղի է ունեցել գիշերը ժամը 1-ի սահմաններում, երբ հաստատությունում մոտ 30 մարդ է եղել։ Նախնական տվյալներով՝ հրդեհը տեղի է ունեցել օդափոխիչի անսարքության հետեւանքով։
Փաստի վերաբերյալ քրեական գործ է հարուցվել։