Պակիստանում ահաբեկչության հետեւանքով զոհվել է մեկ , տուժել 15 մարդ
HeaderԱռնվազն մեկ մարդ է զոհվել, 15-ը տուժել են Պակիստանի Տանգի քաղաքում դատարանի շենքի մոտ տեղի ունեցած ահաբեկչության հետեւանքով։ Այս մասին հաղորդում է RIA Novosti-ն։
Ավելի վաղ հայտնի է դարձել 13 տուժածների հոսպիտալացման մասին։
Տեղի լրատվամիջոցների տվյալներով՝ ահաբեկչության հետեւանքով զոհվել է մեկ իրավաբան, 15 մարդ տուժել է։ Հարձակվողների հստակ թիվը հայտնի չէ, սակայն նշվում է, որ ոստիկանությունը ոչնչացրել է երկու չարագործների, երրորդը պայթեցրել է ինքն իրեն։
Երեքշաբթի օրը տեղի ոնեցած միջադեպի ժամանակ ահաբեկիչները կրակ են բացել եւ նրանցից մեկը ական է նետել դատարանի շենքի ուղղությամբ։ Պայթյունները որոտացել են դատարանի շենքի մուտքի մոտ։