ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչը հանկարծամահ է եղել Նյու Յորքում
HeaderՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը հանկարծամահ է եղել Նյու Յորքում փետրվարի 20-ին։ Այս մասին հայտնում է Ռուսաստանի ԱԳՆ մամուլի ծառայությունը։
«Նշանավոր ռուս դիվանագետը հեռացել է կյանքից իր աշխատանքային պարտականությունները կատարելիս։ Վիտալի Չուրկինի հարազատներին ու մտերիմներին մեր ցավակցությունն ենք հայտնում»,- նշված է գերատեսչության կայքում հրապարակված հաղորդագրության մեջ։