Ոստիկանապետին հարցրեք, դա իմ թեման չէ. Արմեն Երիցյան
ՀասարակությունPanorama.am-ը գրում է.
«Բաղրամյան պողոտայում ոստիկանության գործողությունները նորմալ եմ գնատահում, ոչ մի ուժ չի կիրառվել, ես գտնում եմ, որ ոստիկանությունը իր առջև դրված խնդիրները կատարել է, և ես այդտեղ ոչ մի վատ բան չեմ տեսնում»,- այս մասին այսօր Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը` անդրադառնալով հունիսի 23-ին Բաղրամյան պողոտայում ոստիկանության կողմից խաղաղ ցուցարարների նկատմամբ կիրառված գործողություններին:
Լրագրողի դիտարկմանը, թե ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանն է ասել, որ ոստիկանության գործողություններում սխալներ են եղել, ինչպե՞ս եք ասում, որ բռնություն չի եղել, Ե.Երիցյանն ասաց. «Ուրեմն ոստիկանապետին էլ հարցրեք, դա իմ թեման չէ»:
Լրագրողները նախարարից հետաքրքրվեցին նաև Վերին Լարս ճանապարհի փակ լինելու մասին: Արմեն Երիցյանը նշեց, որ խոսել է իր վրաց գործընկերոջ հետ և տեղեկացրել են, որ այսօր մի պահ ճանապարհը փակվել է, քանի որ ճանապարհին սողանք է եղել. «Բայց արդեն ճանապարհը բացվել է, ընդհանուր առմամբ, անձրևի հետևանքներն են, անձրևները շատ են: Բոլոր երկրներում էլ, մեր երկրի 5-6 տոկոսը սողանքային է, նույնն էլ այնտեղ է»:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ