Նեյմարը հեռանում է Բրազիլիայի հավաքականից. պաշտոնական Անկախության օրվանից հետո Նյուպորտ-Բիչում ավելի քան 400 մարդ է ձերբակալվել. LA Times Չինաստանը հայտարարել է Խաղաղ օվկիանոսում հրթիռի «հաջող փորձարկման» մասին Առաջիկա օրերին դեռ ակտիվ ցիկլոնի գոտում ենք, իսկ հուլիսի 9-ից Հայաստան կներթափանցեն տաք օդային հոսանքներ Իրազեկում․ գործարկվելու է էլեկտրական շչակ Վթար. ջուր չի լինի որոշ հասցեներում Քարաթափում Երևան-Սևան ավտոճանապարհին Փաշինյանը մեկնել է Ռուսաստան, կհանդիպի Միշուստինի հետ Տարադրամի փոխարժեքները հուլիսի 6-ին Գետահովիտ բնակավայրում տուն է այրվել


Ընտրեք Ձեր ոճն ու սննդակարգը` ըստ Ձեր մարմնի կազմվածքի

Life

Մարմնի կազմվածքը` «եռանկյունի»

Մարմնի այսպիսի կազմվածք ունեն Դեմի Մուրը, Գրետա Գարբոն, Մարլեն Դիտրիխը, Էդիտ Պիաֆը, Ժակլին Քեննեդի-Օնասսիսը, Մարգարետ Թետչերը։
Սովորաբար «եռանկյունների» մոտ ուսերն ազդրերից լայն են, կոնքերը` նեղ, հետույքը` տափակ, ոտքերը` նիհար։

Երբ այսպիսի կազմվածք ունեցող կանայք սկսում են գիրանալ, ճարպը կուտակվում է ուսերին, ձեռքերին, գոտկատեղին, որովայնին, և մարմնի կազմվածքը սկսում է հիշեցնել խնձոր։

Սննդակարգ 

«Եռնանկյունի» կանանց մեծ մասը պատկանում է «արտույտներին». նրանք առավել առույգ են առավոտյան։ Հետևաբար, նյութափոխանակության գործընթացն այնպիսինն է, որ նրանք կարիք ունեն առատ նախաճաշի, կուշտ ճաշի և թեթև ընթրիքի։ «Եռանկյունի» կանանց օգտակար է յուղազրկված սնունդը։ Որքան հնարավոր է քիչ յուղ, շաքար և շատ բջջանյութ։ Ի տարբերություն այլ կազմվածք ունեցող կանանց՝ «եռանկյունի» կանանց անհրաժեշտ են մեծ քանակությամբ սպիտակուցներ և քիչ քանակությամբ կաթնամթերք։

Առողջությունը 

«Եռանկյունին» իրեն հրաշալի է զգում, երբ պարբերաբար մարմնամարզությամբ է զբաղվում` աերոբիկայով, լողով, վազքով և հեծանվային մարզաձևով։

Մարմնի այսպիսի կազմվածք ունեցող կանանց հատուկ է շարժումների լավ կոորդինացիան, որի պատճառով նրանց դուր են գալիս ռիթմիկ պարերը։ Ֆիզիկական աշխատանք կատարելու ընթացքում նրանց մոտ ծախսվում է րոպեում 10 կալ, կամ կես ժամում` 300 կալ։ Սակայն վարժությունները ոչ միայն ոչնչացնում են ավելորդ կալորիաները, այլ նաև մի քանի ժամով արագացնում են օրգանիզմում նյութափոխանակության գործընթացը։

Ոճը 

Հագուստի գլխավոր տարրը պետք է դառնա «անկյունը»։ Օգտագործելով այս Էլեմենտը` «եռանկյունի» կինը վայելչակազմ և հմայիչ արտաքին կունենա։ Ձեր ոճն ուղիղ ժակետներն ու սրածայր ուսերով զգեստներն են, որոնք գոտկատեղի վրա նեղանում են։ Շրջազգեստն ու տաբատը նույնպես պետք է լինեն նեղ։ «Եռանկյունի» կանանց մոտ հաճախ են հանդիպում գեղեցիկ ոտքերը, որի պատճառով նրանց սազում են կարճ շրջազգեստները, ջինսերը, լեգգինսները։

Կտորեղենից խորհուրդ է տրվում ընտրել գաբարդին, բուրդ, ամուր բամբակ և մետաքս։ Հագուստի ձևավորման էլեմենտները (ծալվածքներ, կտրվածք), ինչպես նաև այլ պարագաները (կոշիկ, պայուսակ) պետք է ենթարկվեն «անկյանը»։ Ձգտե՛ք խուսափել սահուն գծերից։

«Եռանկյունների» համար կարևոր նշանակություն ունի համաչափության պահպանումը։ Կարճահասակ կանանց խորհուրդ է տրվում կրել ժակետներ և կիսաշրջազգեստ։ Թույլատրելի են նաև երկար ժակետները կարճ շրջազգեստների կամ երկար շրջազգեստները կարճ ժակետների հետ։

Սակայն, անկախ մարմնի կազմվածքից, ամենակարևորը լավ ինքնազգացողությունն է և հրաշալի տրամադրությունը։ Սա է հմայիչ լինելու գրավականը։

«Ուղղանկյունի» կամ մարմնի անդրոիդ կազմվածք

«Ուղղանկյուններին» են պատկանում արքայադուստր Դիանան, Վանեսսա Ռեդգրեյվը, Գլենն Կլոուզը, Վուպի Գոլդբերգը, Մոնտսերրատ Կաբալյեն։ Մարմնի այսպիսի կառուցվածքին բնորոշ են լայն ուսերը, զարգացած կրծքավանդակը և մկանուտ վերջույթները։ Պարանոցը, կրծքավանդակը և գոտկատեղը լայն են, կոնքերը` նեղ, ազդրերն ու ուսերը՝ միևնույն լայնության, գոտկատեղը գրեթե ընգծված չէ։

Սնունդը 

Անդրոիդ տիպի կանանց համար վնասակար է խոլեսթերինը, աղը, հագեցած յուղերը (վերջիններս նպաստում են մակերիկամներում արական հորմոնների արտադրությանը)։

Օրաբաժնի մեջ կենդանական ծագում ունեցող մթերքի և աղի բացակայությունը կամ նվազագույն պարունակությունը խոչընդոտում է արական հորմոնների արտադրությանը։ Խոլեսթերինային փոխանակությունը կարգավորելու և ստերիոդային հորմոնների մակարդակն իջեցնելու համար անհրաժեշտ է ընդունել այնպիսի կերակուր, որը խթանում է լյարդի գործունեությունը։

Սննդակարգը 

Առավոտյան անհրաժեշտ է սկսել թեթև նախաճաշից, որն իր մեջ ընդգրկում է թարմ մրգեր, շիլա կամ բանջարեղեն և յուղազրկված կաթնամթերք։ Ճաշը նույնպես չպետք է լինի առատ և իր մեջ պետք է պարունակի ապուր, աղցան, հաց, շիլա, ընկույզ, սպագետտի, լոբազգիներ կամ մրգեր։

Ընթրիքին` հում բանջարեղեն (նեխուր, ստեպղին), 0,2 լ բանջարեղենային ապուր կամ մեկ բուռ նուշ։

Կարևոր է, որ ճաշի և ընթրիքի միջև ընկած ժամանակահատվածը լինի ոչ շատ մեծ. արդյունքում` դուք ստիպված չեք լինի «սովամահ» լինել։
Անդրոիդ տիպի կանայք հատկապես հասուն տարիքում գիրանալու հակումներ ունեն։ Դրան է նպաստում ոչ ակտիվ ապրելակերպը և ոչ բանական սնունդը։ Սակայն այս խնդրից կարելի է խուսափել` ընտրելով ճիշտ սննդակարգ և զուգակցելով այն ֆիզիկական ծանրաբեռնվածության հետ։

«Ուղղանկյունների» համար լավագունը կիսաբուսակերական սննդակարգն է։ Այն պետք է պարունակի մեծ քանակությամբ թարմ միրգ, բանջարեղեն և հատիկեղեն։ Սպիտակուցի աղբյուր կարող են հանդիսանալ լոբազգիները, ընկուզեղենը, ձուկը և յուղազրկված կաթնամթերքը։ Շաբաթական օրաբաժնի մեջ կարելի է ներառել նաև ճտի միս (առանց կաշվի) և մի փոքր ոչ յուղալի կարմիր միս։

Առողջությունը 

Այսպիսի կազմվածք ունեցող կանանց համար առավել նպատակահարմար են մարմնամարզությունը, վազքը, լողը և թենիսը։ Անչափ կարևոր է, որպեսզի «ուղղանկյունները» շաբաթական նվազագույնը 3 անգամ հաճախականությամբ օրական կես ժամ զբաղվեն մարմնամարզությամբ։

Սակայն, եթե մարմնի զանգվածը զգալի կերպով գերազանցում է նորման, կամ եթե դուք վաղուց չեք զբաղվել սպորտով, ապա նախքան պարապմունքները սկսելը խորհրդակցե՛ք բժշկի հետ և ծանրաբեռնվածությունն ավելացրե՛ք աստիճանաբար։ Սկսե՛ք արագ քայլելուց և լողալուց, իսկ մի քանի շաբաթից կարելի է անցնել ավելի ինտենսիվ վարժությունների։

Ոճը 

«Ուղղանկյուն» կանանց ավելի սազում են առանց ծալվածքների, ներկարած թևքով ուղիղ ժակետները։

Նախապատվություն պետք է տալ ամուր կտորներին (գաբարդին, բուրդ, հաստ մետաքս)։ Շրջազգեստներն ու տաբատները պետք է լինեն ուղիղ և նեղացող։
Գեր կանանց խորհուրդ է տրվում կրել ավելի փափուկ կտորից ուղիղ ժակետներ, ինչպես նաև՝ արդուկված ծալքերով լայն շրջազգեստներ։ Ձեր ոճին նրբագեղություն հաղորդելու համար կարելի է օգտագործել նուրբ վզնոցներ։

«Ավազի ժամացույց» կամ մարմնի լիմֆատիկ տիպի կազմվածք

«Ավազի ժամացույցներին» են պատկանում այնպիսի հայտնի կանայք, ինչպիսիք են` Միշել Պֆայֆֆերը, Մերլին Մոնրոն, Ջինա Լոլլոբրիջիդան, Էլլա Ֆիտցջերալդը, Բրիջիտ Բարդոն, Դայանա Ռոսսը, Քեթրին Դենևը, Կիմ Բեսսինջերը, Էլիզաբեթ Թեյլորը։

Այս անվանի կանանց անուններով դուք երևի գուշակեցիք, որ «ավազի ժամացույցը» կանացի կազմվածքի դասական օրինակ է։ «Ավազի ժամացույցների» մոտ մարմնի մասերի համաչափությունները հավասարակշռված են. ազդրերն ու ուսերը միևնույն լայնությունն ունեն, հետույքն ու կրծքերը «կլորավուն» են, գոտկատեղը՝ միշտ հստակ ընդգծված։

Սնունդը 

Ձգտե՛ք օրը 3 անգամ կանոնավոր կերպով սնվել։ Հրաժարվե՛ք նախաճաշի և ճաշի, ճաշի և ընթրիքի միջև ընկած ժամանակամիջոցում ոտքի վրա ինչ-որ բան «թռցնելու» սովորությունից։ Սահմանափակե՛ք «խթանիչների»` օրինակ սուրճի և ոգելից խմիչքների օգտագործումը։

Սննդակարգը

Ավելորդ քաշից կարելի է ազատվել հենց շնորհիվ սննդակարգի։ Բանջարեղենից և մրգերից բաղկացած նախաճաշը նոր օրվա լավագույն նախաբանն է։ Ճաշին ձեզ համար պատրաստեք մեծ քանակությամբ տապակած կամ խաշած բանջարեղեն, աղանդերի համար` մրգային թխվածք։

Առավոտյան և ցերեկը կարելի է շատ ուտել, իսկ երեկոյան հրաժարվե՛ք բուտերբրոդներով և յուղալի բիֆշտեքսներով ձեր քաղցը հագեցնելու սովորությունից։ Չէ՞ որ հենց դրանք են այդպես կործանարար կերպով «անդրադառնում» գոտկատեղի վրա։ Առավել նախընտրելի է ոչ յուղոտ թռչնի կամ ձկան մսով և 200 գր բանջարեղենով պատրաստված աղցանը։

Որպես համեմունք անփոխարինելի են ծովաբողկը, քնջութի սերմը, սոյայի սոուսը, կոճապղպեղը (իմբիր)։

Նյութափոխանակութունը խթանելու, արյան և ավիշների շրջանառությունը բարելավելու նպատակով ցանկալի է շաբաթական մեկ ագամ ուտել ծովային ջրիմուռներից պատրաստված աղցան, ինչպես նաև` խմել հում բանջարեղենից քամված հյութեր։ Սպիտակուցի հիմնական աղբյուրներն են` ձուկը, թռչնի միսը, ձուն և ոչ յուղալի կաթնամթերքը։

Խորհուրդ է տրվում ուտել մեծ քանակությամբ ցիտրուսային մրգեր (նարինջ, մանդարին, գրեյպֆրուտ, կիտրոն)։

Առողջությունը 

Մարմնի լիմֆատիկ կազմվածք ունեցող կանանց խորհուրդ է տրվում զբաղվել յոգայով (ինչը կօգնի ամրացնել մարմինը և պահպանել նրբագեղությունը), լողով, թենիսով, ինչպես նաև` պարով։

Ոճը 

«Ավազի ժամացույց» կանայք կարող են ընտրել ամենաբազմազան ոճերը։ Դրանում է նրանց առավելությունը, սակայն ամենից լավ արտաքինը նրանք ունենում են այնպիսի հագուստներում, որոնց հատուկ է կանացիությունն ու փափկությունը: Նախապատվությունը պետք է տալ մետաքսին, վուշին, թեթև բրդյա կրեպին, որակյալ վիսկոզային, փափուկ բամբակին: Այդ կտորները հագուստին հաղորդում են յուրօրինակ ալեձևություն և սահունություն: Շրջազգեստն ու տաբատը պետք է ընդգծեն ազդրերի ձևը: Տպավորիչ տեսք ունեն «վարդակակաչ» շրջազգեստը, մանրածալվածքները, «ամազոնկան», քանի որ վերջիններս ընդգծում են բարակ գոտկատեղը: Եթե դուք մի փոքր գիրացել եք, և գոտկատեղն արդեն «այն չէ», ապա հարմար է կրել ուղիղ ձևվածքով ժակետներ` փափուկ և ծփացող կտորից, օրինակ` թեթև մետաքսից, որը կարելի է կրել շրջազգեստի և բլուզների հետ:

Նեյմարը հեռանում է Բրազիլիայի հավաքականից. պաշտոնական Մեզ համար ավելի ակտուալ է դառնում «Եվրոպա՞ են մեզ տանում, թե՞ Թուրքիա» հարցը․ Արտակ Զաքարյան Անկախության օրվանից հետո Նյուպորտ-Բիչում ավելի քան 400 մարդ է ձերբակալվել. LA Times Չինաստանը հայտարարել է Խաղաղ օվկիանոսում հրթիռի «հաջող փորձարկման» մասին «Առողջության օր»-ը վերածվում է գեղեցիկ ամենամյա ավանդույթի, որտեղ մեկ հարկի տակ հավաքվում են ԶՊՄԿ-ի մեծ ընտանիքն ու համայնքը«Սահմանադրությունը՝ որպես միահեծան իշխանության բացառման երաշխիք». հանրային քննարկում Սիրահարների այգում Առաջիկա օրերին դեռ ակտիվ ցիկլոնի գոտում ենք, իսկ հուլիսի 9-ից Հայաստան կներթափանցեն տաք օդային հոսանքներԻրազեկում․ գործարկվելու է էլեկտրական շչակ Վթար. ջուր չի լինի որոշ հասցեներում Քարաթափում Երևան-Սևան ավտոճանապարհին Մեր էջերում ներդնում ենք իտալական դրամատիզմն ու բարձր էսթետիկան. Հրայր ԿամենդատյանՓաշինյանը մեկնել է Ռուսաստան, կհանդիպի Միշուստինի հետ Տարադրամի փոխարժեքները հուլիսի 6-ին Գետահովիտ բնակավայրում տուն է այրվել Ռուսաստանը զանգվածային hարված է hասցրել Կիևին. կան զnhեր և վիրավnրներ Մարդկությունը ժամանակ առ ժամանակ կանգնում է լրջագույն փոփոխությունների առաջ. Մհեր ԱվետիսյանԹեհրանի գլխավոր մզկիթի վրա վրեժխնդրnւթյան կոչով դրոշ է հայտնվել Բասկետբոլի Հայաստանի մինչև 16 տարեկանների հավաքականը երկրորդ հաղթանակը տարավ ԵԱ-ում Ով կամ ովքեր խորհրդարանում և դրանից դուրս տեղի ունեցած գործընթացներից անհրաժեշտ դասեր կքաղեն, նրանք էլ հաջողություն արձանագրելու հնարավորություն կստանան․ Աբրահամյան Մանդատը տոմս է դեպի կալանավայր․ Նարեկ ԿարապետյանԿյանքից հեռացել է ՀՀ վաստակավոր արտիստ Արտաշես Ալեքսանյանը Հայաստանի բասկետբոլի Մ16 տարեկանների թիմը երկրորդ հաղթանակն է տոնել ԵԱ-ումԱՄՆ-ում անկախության օրվա առիթով արված հրավառությունը ինքնաթիռ է վնասելԵրևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում վաղը լույս չի լինիՖրանսիացի կիսապաշտպան Մաքսանս Կարլիեն միացել է «Արարատ-Արմենիա»-ինՎերին Խոտանան բնակավայրի տարածքում բեռնատար ավտոմեքենան մկրատաձև դիրք է ընդունել և փակել ճանապարհը․ հատուկ տեխնիկայի միջոցով բեռնատարը դուրս է բերվել երթևեկելի հատվածՖրանսիայում թանգարանի հերթական հանդուգն կողոպուտը․ գողացել են մոտ 20 զարդ՝ 4 մլն եվրո արժողությամբՏարոն 4 թաղամասից կենդանու կողմից ստացված վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել տղամարդու մարմին«Դոմոդեդովո» օդանավակայանը ժամանակավորապես փակ էԿցրտի՞․ ի՞նչ եղանակ է կանխատեսվում հուլիսի 6-ից 10-ըՈղբերգական դեպք՝ Գեղարքունիքի մարզում․ 34-ամյա տղամարդը հոսանքահարվել և Սևանի հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել էՈ՞վքեր են անարժան ժառանգները, և ի՞նչ է լինում նրանց բաժնի հետ. ի՞նչ է սահմանում օրենքըՆարեկ Կարապետյանը Վրաստանի օրինակով բացատրել է, թե ինչի հանգեցրեց ընդդիմության կողմից մանդատները չվերցնելըԹուրքիայում անտառային հրդեհ է բռնկվելԼարված իրավիճակ Վեդի խոշորացված համայնքում. Լուսառատում 350-ից ավելի բնակիչներ սպառնում են դիմել կտրուկ միջոցներիՄակրոնը կայցելի ՍիրիաՈւկրաինան հրաժարվել է իր զինծառայողների մարմինները վերցնել Կոնստանտինովկայից․ ՌԴ ՊՆՎանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին մեքենան մասամբ հայտնվել է ձորակումԿարսից մինչև Նախիջևանի սահման կառուցվող երկաթուղին կնպաստի Թուրքիայի, Ադրբեջանի և Հայաստանի միջև կապերի ամրապնդմանը․ թուրք նախարարԻնչ խմել շոգ եղանակին. խորհուրդներ մասնագետիցԻսրայելն առաջին անգամ Սլովենիայում մշտական դեսպան է նշանակելԻ՞նչ է փոխվում. Կառավարությունը երկարաձգում է արտահանման աջակցության ծրագիրը և ընդլայնում շահառու ապրանքների ցանկըՀայտնի է դարձել, թե երբ Սալահը կընտրի նոր ակումբՈ՞ւմ է այսօր ծառայում Հայաստանի Սահմանադրությունը. Էդմոն ՄարուքյանՀուլիսի 6-ին Երկիրը կհասնի Արեգակից ամենահեռու կետինԵրևանում իրանցի 36-ամյա տղամարդը սպառնացել է ինքնահրկիզվել և փորձել է խոչընդոտել ԱԱԾ-ի աշխատանքըԻսրայելին իրավունք է տրվել պահպանել «անվտանգության գոտի» Լիբանանում․ Նեթանյահու «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ՝ Արշակ Կարապետյանի շնորհավորական ուղերձը Հայաստանի Սահմանադրության օրվա կապակցությամբ«DAF» բեռնատարը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել եկրաթե արգելապատնեշին ու կողաշրջվելՀուլիսի 6-ին Երկիրը կհասնի Արեգակից ամենահեռու կետին
Ամենադիտված