Խոշոր հրդեհ Նոր Արեշում, երկհարկանի առանձնատանը. Դեպքի վայր է մեկնել 4 մարտական հաշվարկ (ֆոտո)
ՀասարակությունՀայաստանի ԱԻՆ-ում, փետրվարի 19-ին, ժամը 20.31-ին ահազանգ է ստացվել, որ Երեւան քաղաքի Նոր Արեշի 41-րդ փողոցի թիվ 27 տան մոտակա տներից մեկից ծուխ է նկատվում:
Դեպքի վայր են մեկնել Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ եւ արտակարգ իրավիճակների արձագանքման խմբերը, չորս մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 21.28-ին, մարվել՝ 21:38-ին:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է թիվ 16ա երկհարկանի տանը (սեփականատեր` Յ. Մ.):
Այրվել է ավտոտնակի (80 քմ) առաստաղի փայտյա երեսպատումը, խորդանոցում (50 քմ)` կենցաղային իրեր եւ կաշվի մնացորդներ (մոտ 3 խմ) :
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)