Պետք է սահման գծել իսլամի եւ ահաբեկչության միջեւ․ Մերկել
HeaderՄիջազգային հանրությունը պետք է հստակ սահման գծի խաղաղ իսլամի եւ իսլամական ահաբեկչության միջեւ։ Այս մասին հայտարարել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը՝ Մյունխենի անվտանգության համաժողովում, հաղորդում է TASS-ը։
Գերմանիայի կացնլերը նաեւ կոչ է արել ծայրահեղականների դեմ պայքարում ներգրավել մուսուլմանական երկրներին։
«Նրանք պետք է հասկացնեն, որ ահաբեկչության պատճառը իսլամի խեղաթյուրումն է»,-ընդգծել է Մերկելը։ Նա նշել է, որ եվրոպական պետությունները չեն կարողանա միայնակ հաղթել ահաբեկչությանը։