Հայաստանի եւ Բահրեյնի արտգործնախարարները քննարկել են միջազգային հրատապ խնդիրները
HeaderՓետրվարի 18-ին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը Մյունխենում հանդիպեց Բահրեյնի ԱԳ նախարար Խալեդ բեն Ահմեդ բեն Մոհամեդ Ալ Խալիֆային:
Նախարարները գոհունակությամբ արձանագրեցին Հայաստանի եւ արաբական երկրների միջեւ առկա պատմական ջերմ բարեկամական կապերն ու պայմանավորվեցին գործնական քայլեր ձեռնարկել՝ Հայաստանի եւ Բահրեյնի փոխգործակցության առավել սերտացման համար։
Հայաստանի եւ Բահրեյնի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները կարեւորեցին փոխադարձ այցելությունների կազմակերպումը, արտգործնախարարությունների միջեւ պարբերական խորհդատվությունների անցկացումը, իրավապայմանգրայաին դաշտի ընդլայնումը։
Զրույցի ընթացքում անդրադարձ արվեց առեւտրատնտեսական կապերի զարգացման նպատակով ձեռնարկվելիք քայլերին, այդ թվում՝ բանկային բնագավառում փոխգործակցության հաստատմանը, գործարար համաժողովների կազմակերպմանը, զբոսաշրջության խթանմանը։
Հայաստանի եւ Բահրեյնի արտգործնախարարները քննարկեցին շարժունակության հետ կապված հարցեր:
Նախարարները մտքեր փոխանակեցին միջազգային եւ տարածաշրջանային մի շարք հրատապ խնդիրների շուրջ ։