Էդգար Մալաքյանի գոլը «Ստալին» փրկել է պարտությունից
ՍպորտՈւկրաինական «Ստալը» Թուրքիայում ավարտին մոտեցող հավաքի հերթական ստուգողական խաղում մրցել է «Չերկասկի Դնեպրի» հետ եւ բավարարվել ոչ ոքիով՝ 1:1:
«Ստալի» պատասխան գոլը 63-րդ րոպեին խփել է Հայաստանի հավաքականի թեկնածու Էդգար Մալաքյանը, որը մասնակցել է ամբողջ խաղին:
Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Գոռ Մալաքյանը նույն օրը մասնակցել է «Ստալի» մյուս ընկերական խաղին: Մրցակիցը եղել է ուզբեկական «Նեֆթչին», որի դեմ խաղն ավարտվել է 2:2 հաշվով :