Լարված իրավիճակ Կառավարության շենքի դիմաց. փակել են Տիգրան Մեծ պողոտան
ՀասարակությունԿառավարության շենքի դիմաց լարված իրավիճակ է:
Պատճառն այն է, որ Հանրապետության 33 թաղամասի բնակիչները փակել են Տիգրան Մեծ պողոտան։ Երթևեկությունը դադարեցված է։ Բնակիչները պահանջում են հանդիպում վարչապետի հետ: Նրանք գոռում են «վարչապետ իջի», «պահաջում ենք մեր տները» և այլն:
Փորձում են ներխուժել կառավարության շենք, սակայն անվտանգության աշխատակիցները թույլ չեն տալիս:
Նշենք, որ վարչապետը 10 օր առաջ խոստացել էր 3 օրվա ընթացքում լուծել իրենց հարցը, սակայն այդ կապակացությամբ ոչինչի չի արվել։ Հավելենք, որ հավաքվածները պատրաստվում են այնքան մնալ այստեղ, մինչև վարչապետն անձամբ ընդունի ու կոնկրետ պատասխան տա։