ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը դատապարտել է Պակիստանում ահաբեկչությունը
HeaderՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշը դատապարտել է Պակիստանի հարավային Սինդ նահանգում մզկիթի մոտ իրականացված ահաբեկչությունը եւ կոչ արել անհապաղ պատասխանատվության կանչել պատասխանատու անձանց: Այս մասին գրում է Սինհուա գործակալությունը:
Գուտերիշը ցավակցել է Պակիստանի ժողովրդի եւ կառավարությանը, վիրավորներին արագ ապաքինում է մաղթել:
Նա հայտարարել է, որ ՄԱԿ-ը սատարում է պակիստանյան իշխանություններին ահաբեկչության դեմ պայքարում՝ հիմնված միջազգային իրավունքի եւ մարդու իրավունքների նորմերի հարգման վրա:
Նախօրեին Սինդում մահապարտի իրականացրած ահաբեկչության հետեւանքով 72 մարդ է զոհվել, ավելի քան 200 վիրավոր կա: Ահաբեկչության պատասխանատվությունը ստանձնել է ԻՊ-ն: