Քաղաքական ուժերն իրենց փաստաթղթերն են ներկայացնում ԿԸՀ (ուղիղ)
HeaderԱռաջիկա խորհրդարանական ընտրություններին մասնակցելու մտադրություն ունեցող քաղաքական ուժերն սկսել են իրենց փաստաթղթերը ներկայացնել ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողով:
Նշենք, որ քաղաքական կուսակցությունները եւ դաշինքներն իրենց փաստաթղթերը ԿԸՀ կարող էին ներկայացնել փետրվարի 6-ից սկսած, սակայն մինչեւ այս պահը որեւէ քաղաքական ուժ չի ներկայացրել դրանք, ամեն ինչ թողնելով վերջին օրվան: Փաստաթղթերի ներկայացման ժամկետն ավարտվում է այսօր՝ փետրվարի 16-ին:
Հայաստանի ԱԺ ընտրությունները նշանակված են ապրիլի 2-ին: Ապրիլի 16-26-ն ընկած ժամանակահատվածում ԿԸՀ-ն կուսումնասիրի ներկայացված փաստաթղթերը եւ կգրանցի: Իսկ քարոզարշավը կմեկնարկի մարտի 5-ից, այն կտեւի մինչեւ մարտի 31-ը: