Քարաթափում Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին
ՀասարակությունՓրկարար ծառայությունը մայիսի 11-ին, ժամը 15.46-ին տեղեկություն է ստացել, որ Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին՝ Ֆիոլետովո գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել քարաթափում, ինչի հետեւանքով ճանապարհը դարձել է միակողմանի երթեւեկելի. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ քարաթափումը տեղի է ունեցել միջպետական Մ-8 ավտոճանապարհի 28-րդ կմ-ին:
Հրշեջ-փրկարարներն իրականացրել են ավտոճանապարհի մաքրման աշխատանքներ. ճանապարհի երթեւեկությունը վերականգնվել է: