«Փյունիկը» դուրս եկավ ՉԼ-ի որակավորման երկրորդ փուլ
ՍպորտLurer.com–ը գրում է.
Երևանի «Փյունիկը» հաղթանակով ավարտեց Չեմպիոնների լիգայի որակավորման փուլի առաջին տուրը: Առաջին տուրի պատասխան խաղում մեր ակուբը հյուրընկալվեց Սան Մարինոյի չեմպիոնին` «Ֆոլգորեին»:
Հանդիպումն ավարտվեց Սարգիս Հովսեփյանի թիմի հաղթանակով` 2:1 հաշվով: Մեր թիմի կազմում 6-րդ րոպեին աչքի ընկավ Կամո Հովհանիսյանը, 44-րդ րոպեին` Վարդգես Սաթումյանը, իսկ դաշտի տերերի միակ գոլը հեղինակեց Տրաինին` 66-րդ րոպեին:
Հիշեցնեն, որ թիմերի միջև առաջին հանդիպումը նույնպես ավարտվել էր «Փյունիկի» հաղթանակով: Երևանի Հանրապետական մարզադաշտում տեղի ունեցած խաղում գրացվել էր 2:1 հաշիվը:
Երկու խաղերում տարած հաղթանակի շնորհիվ, երևանյան թիմը կշարունակի իր ելույթներ որակավորման երկրորդ փուլում: Մերոնց մրցակիցը կլինի նորվեգական «Մոլդեն»: