Ասադ. Սիրիայում որոշումները մենք ենք ընդունում, ոչ թե Ռուսաստանը
HeaderՍիրիայի իրավիճակի հետ կապված որոշումները երկրի իշխանություններն են ընդունում, ոչ թե Ռուսաստանը, սակայն առանց ՌԴ-ի աջակցության երկրում իրավիճակն ավելի վատ կլիներ: Այս մասին ֆրանսիական Europe1 ռադիոկայանի հետ հարցազրույում ասել է Սիրիայի նախագահ Բաշար Ասադը:
«Ո՛չ, նախագահ Վլադիմիր Պուտինը Սիրիայում որոշումներ չի ընդունում: Մենք ենք այդ որոշումներն ընդունում: Ռուսաստանը մեր ինքնիշխանությունը հարգում է: Անցած յուրաքանչյուր փուլում՝ ռազմավարական կամ մարտավարական, Սիրիայի հետ փոխգործակցություն է եղել: Նրանք ոչ մի բան չեն արել առանց մեզ հետ խորհրդակցելու»,- ասել է Ասադը՝ հավելելով, որ «առանց Ռուսաստանի օգնության իրավիճակն ավելի վատ կլիներ»: