800 քրիստոնյաներ պայքարի են դուրս եկել «Իսլամական պետության» դեմ
HeaderTert.am–ը գրում է.
Իրանական Press TV-ն հայտնում է, որ հարյուրավոր քրիստոնյա կամավորականներ միացել են «Իսլամական պետություն» խմբավորման դեմ պայքարին:
Աղբյուրը մանրամասնում է, որ 800 քրիստոնյաներ միացել են ԻՊ-ի դեմ պայքարի իրաքյան ուժերին Մոսուլ քաղաքի շրջակայքում: Վերջինս նշված ահաբեկչական խմբավորման վերահսկողության տակ է:
Քրիստոնյաները միավորվել են «Բաբելոնյան բատալիոն» զինվորական միավորման շրջանակներում, որը հատուկ ստեղծվել է Իրաքն ու Սիրիան ասպատակող իսլամիստների դեմ պայքարի համար:
«Բաբելոնյան բատալիոնի» մարտիկները մարզվել են Բաղդադի և Սալահուդդին նահանգի երեք ռազմական ճամբարներում: Այս ուժերին սատարում է նաև Իրաքի կանոնավոր բանակը: