Իդեալական համեղ սուրճ պատրաստելու մի քանի կանոն
Ուշադրության կենտրոնումԻսկական, բուրումնավետ սուրճ պատրատսելն արվեստ է: Եկեք բացահայտենք այդ արվեստի իրական գաղտնիքները:

Առաջին կարևոր պայմանը մաքուր ջուրն է: Փորձեք օգտագործել զտված կամ աղբյուրի ջուր, քանի որ ջրի որակը շատ մեծ ազդեցություն ունի սուրճի վերջնական համի վրա:
Պետք չէ շտապել: Սուրճը եփեք հնարավոր ամենացածր կրակի վրա: Սուրճին շատ քիչ աղ ավելացրեք, այն կուժեղացնի բույրը:
Պետք չէ եռացնել սուրճը. սա ամենակարևոր պայմաններից է: Եռալու դեպքում այն կորցնում է ողջ բույրը: 90-96 աստիճան եռացված ջուրը իդեալական է սուրճից ամբողջական համային և երանգային բազմազանությունը ստանալու համար:
Համեղ սուրճ կարելի է ստանալ միայն թարմ սուրճի հատիկներից: Պահեք սուրճը ոչ թափանցիկ տարայում և բացած փաթեթը փորձեք օգտագործել մեկ շաբաթից ոչ ավելի: Այդ ոչ խորամանկ հնարքները Ձեզ հնարավորություն կտան միշտ վայելել սուրճի հագեցված համը:
Երբ սուրճը պատրաստ է, թող մեկ րոպե մնա, այնուհետև լցրեք բաժակների մեջ:
Անի Գևորգյան