«Հաց բերողը» շարունակում է հացադուլը, նրա վիճակը բավարար է. ՔԿՎ
Հասարակություն«Սասնա ծռեր» խմբավորման գործով մեղադրյալ Արթուր Սարգսյանը շարունակում է փետրվարի 9-ից սկսած հացադուլը: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժնից: Ըստ ՔԿՎ-ի՝ արդեն 6 օր հացադուլի մեջ գտնվող Արթուր Սագսյանի առողջական վիճակը լավ է, նա բժիշկների հսկողության տակ է:
Հիշեցնենք, որ «Սասնա ծռեր» զինված խմբին օժանդակելու մեջ մեղադրվող Արթուր Սարգսյանն ազատ էր արձակվել 2016 թվականի դեկտեմբերի 31-ին, քանի որ ազատազրկման հետ անհամատեղելի հիվանդություն ուներ: Փետրվարի 9-ին, սակայն, նա կրկին կալանավորվել է: Արթուր Սարգսյանը հացադուլով պահանջում է փոխել իր խափանման միջոց կալանքը: