Քիմ Քարդաշյանն իր բարակ իրանի գաղտնիքն է ներկայացրել
LifeՍոցիալական ցանցերում ակտիվ Քիմ Քարդաշյանը չի մոռանում նաեւ իր բաժանորդների մասին՝ չնայած Նյու Յորքում խիստ զբաղվածությանը. այսօր երեկոյան այնտեղ նրա ամուսինը՝ Քանյե Ուեսթը, Նորաձեւության շաբաթվա շրջանակում ներկայացնելու է իր Yeezy շարքի հինգերորդ հավաքածուն:

Ամուսնու հավաքածուի ցուցադրությանը պատրաստվելուց բացի, 36-ամյա հայուհին նաեւ սոցցանցերում իր գեղեցկության գաղտնիքներն է կիսել: Ռեալիթի շոուի աստղն Instagram-ում գոտկատեղի լուսանկարն է հրապարակել, որը, հավանաբար, արդեն կասկածի տեղիք չի տալիս, քանի որ Քիմին ոչ ոք չի մեղադրել ֆոտոշոփի օգնությանը դիմելու մեջ:

Լուսանկարում Քիմի փորն իրանակալին նման հատուկ գոտի է գրկում: Քիմի խոսքով՝ նա կրում է այդ գոտին եւ պատրաստ է բոլորին խորհուրդ տալ:
«Անընդհատ աշխատում եմ մարզասրահում ահա այսպիսի իրանակալով, որն ինձ թույլ է տալիս այնպիսի կազմվածք ունենալ, ինչպիսին ուզում եմ»,- լուսանկարը մակագրել է հայուհին: