Նալբանդյանը մեկնում է Մյունխեն. Այնտեղ նա կհանդիպի Մինսկի խմբի համանախագահների հետ
HeaderՀայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 16-17-ին, կայցելի Գերմանիա՝ մասնակցելու Մյունխենի անվտանգության համաժողովին:
ԱԳՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ նախատեսված է նախարար Նալբանդյանի հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ։
Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը կունենա մի շարք երկկողմ հանդիպումներ։