Երևան քաղաքում կտեղադրվի «Սիրահարներ» արձանը
ՀասարակությունԵրևանի ավագանու նիստում հավանություն է տրվել մայրաքաղաքի Սիրահարների այգու տարածքում «Սիրահարներ» արձանը տեղադրելու վերաբերյալ որոշման նախագծին:
Քանդակի հեղինակն է Հայաստանի ժողովրդական նկարիչ, քանդակագործ Դավիթ Երևանցին (Դավիթ Բաբայան), ում գործերը տեղադրված են աշխարհի բազմաթիվ երկրներում: