Հետաքրքիր բացահայտում շիկահերների համար
LifeՄասնագետների անցկացրած հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ շիկահերներն ավելի զգայուն են ցավի նկատմամբ: Նրանց անզգայացնելու համար անհրաժեշտ է ավելի մեծ քանակությամբ դեղորայք, հայտնում է The Independent-ը:

Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ այդ զգայունության պատճառով է, որ շիկահերները 2 անգամ քիչ են այցելում ատամնաբույժին: Մասնագետները հայտնաբերել են այդ երևույթի պատճառը: Շիկահերները ցավի նկատմամբ այդքան զգայուն են մեկ գենի մուտացիայի պատճառով:

Դա մելանոկորտին-1-ն է, որը մելանին է արտադրում` շիկահերների ու սեւահերների մոտ: Բայց քանի որ շիկահերների մոտ մուտացիայի է ենթարկվել, հետեւաբար նրանց մոտ արտադրվում է ֆեոմելանին: Հենց ֆեոմելանինն է մաշկը դարձնում բաց գույնի, իսկ մազերը` շիկացնում: Եվ, բացի այդ, ֆեոմելանինը դասվում է այն ռեցեպտորների թվին, որոնք ցավի ռեցեպտորները հաղորդում են ուղեղին, այստեղից էլ` բարձր զգայունության պատճառը:
Անի Գևորգյան