Արտակարգ դեպք Ջաջուռ գյուղում. 30-ամյա հղի կինը արտաքնոցում ծննդաբերել է եւ երեխան ընկել է հորը
ՀասարակությունՇիրակի մարզում, այսօր՝ փետրվարի 14-ին, ատակարգ դեպք է գրանցվել. Ջաջուռ գյուղի բնակչուհին, ով եղել է հղի, բակում գտնվող արտաքնոցում ծննդաբերել է, եւ երեխան, ըստ կնոջ, ընկել է հորի մեջ։ Այս տեղեկությունը NEWS.am-ի հետ զրույցում հաստատեցին ՀՀ Քննչական կոմիտեից:
Shamshyan.com-ի փոխանցմամբ, կինը նույն գյուղի բնակչուհի, 30-ամյա Ա. Բ.-ն է:
Գյուղ են ժամանել ոստիկանության աշխատակիցները: Նրանք պարզում են դեպքի հանգամանքները ։